Լրահոս

16.03.2016 20:00


Քննարկվել են հղիության արհեստական ընդհատմանն առնչվող հարցեր

Քննարկվել են հղիության արհեստական ընդհատմանն առնչվող հարցեր

Կանանց և տղամարդկանց իրավահավասարության ապահովում, ինչպես նաև պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների կանխարգելում. այս և խնդրին առնչվող մի շարք այլ հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանություն բաժնի նախաձեռնությամբ հրավիրված հանդիպման ընթացքում՝ «Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» ծրագրի շրջանակում:

Ծրագիրն իրականացվում է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» և մի շարք ՀԿ-ների հետ:

Ներկայացնելով հանդիպման ընթացքում բարձրացված հարցերի ուղղությամբ Երևանի քաղաքապետին կից կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների հարցերով հանձնաժողովի աշխատանքները, որում, ի դեպ, ընդգրկված են բոլոր վարչական շրջանները, ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանություն բաժնի պետ Իդա Խաչատրյանը կարևորել է տեղական ինքնակառավարման մարմինների և հասարակական կազմակերպությունների համագործակցության ընդլայնումը:

Ամփոփելով ծրագրի առաջին հանդիպման արդյունքները` մասնակիցները փաստել են, որ սեռերի իրավահավասարության և դրանով պայմանավորված նաև հղիության արհեստական ընդհատումները կանխելու համար ընտանիքների հետ պետք է տարվեն առավել ընդգրկուն բացատրական աշխատանքներ, այդ թվում տեղեկատվական-բացատրական տարբեր միջոցով ապահովել հանրության իրազեկում:

Երևանի քաղաքապետարան

Այս խորագրի վերջին նյութերը