Լրահոս

16.03.2016 21:23


Հ. Աբրահամյանն ուրախ է Օսկանյանի՝ կուսակցություն ստեղծելու որոշման համար

Հ. Աբրահամյանն ուրախ է Օսկանյանի՝ կուսակցություն ստեղծելու որոշման համար

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ողջունում է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի՝ կուսակցություն ստեղծելու որոշումը:

Աբրահամյանը նշել է, որ ոչինչ չգիտի ստեղծվելիք կուսակցության և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կապի մասին:

«Ես պարոն Ռոբերտ Քոչարյանի հետ կապի մասին ոչինչ չգիտեմ, և դա ինձ ընդհանրապես չի էլ հետաքրքրում: Ուղղակի մենք ուրախ ենք, որ քաղաքական դաշտում ևս մեկ կուսակցություն կա, և համոզված եմ, որ բազմակուսակցական այս քննարկումները, ընտրություններին շատ թվով կուսակցությունների մասնակցությունը լավ կլինի մեր ժողովրդի համար»,- խորհրդարանում ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանից հետո լրագրողներին ասել է Աբրահամյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը