Աշխարհ

17.03.2016 09:41


Պուտինը՝ Դոնալդ Թրամփի հրապարակած հոլովակի գլխավոր հերոս (տեսանյութ)

Պուտինը՝ Դոնալդ Թրամփի հրապարակած հոլովակի գլխավոր հերոս (տեսանյութ)

Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը «Ինսթագրամի» իր էջում նախընտրական հոլովակ է հրապարակել՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և իր մրցակից Հիլարի Քլինթոնի մասնակցությամբ։

Առաջինը տեսանյութում հայտնվում է ռուս առաջնորդը, որը տատամիի վրա տապալում է իր մրցակցին։ ՌԴ նախագահին հաջորդում են ԻՊ ահաբեկիչը և Հիլարի Քլինթոնը, որին փոխարինում է խնդացող Պուտինը։

Հոլովակի համար ընտրված է հետևյալ վերնագիրը. «Երբ գալիս է մեր դաժան հակառակորդների հետ բախվելու ժամանակը, դեմոկրատներն իդեալական պատասխան են ունենում։ Մենք չպետք է դառնանք կատակի առարկա»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը