Լրահոս

17.03.2016 10:19


ԼՂՀ ՊՆ. «Ադրբեջանական կողմը շարունակում է ապատեղեկատվություն տարածել»

ԼՂՀ ՊՆ. «Ադրբեջանական կողմը շարունակում է ապատեղեկատվություն տարածել»

Մարտի 16-ին և լույս 17-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 400 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Հատկանշական է, որ ադրբեջանական կողմը, որն անընդհատ հանդես է գալիս հակամարտ զորքերի շփման գոտում իրադրությունն ապակայունացնող նախահարձակ գործողություններով, շարունակում է ապատեղեկատվություն տարածել առ այն, թե, իբր, երեկ հայկական ստորաբաժանումները պաշտպանության բնագծի հյուսիսարևելյան ուղղությամբ գնդակոծել են Թափկարակոյունլու բնակավայրը՝ թիրախ ընտրելով տներն ու գյուղի դպրոցը:

ՊԲ մամուլի ծառայությունն իրազեկում է, որ ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից տարածված լուրը ոչ այլ ինչ է, քան իրավիճակն արհեստականորեն սրելուն ուղղված հերթական սադրիչ ապատեղեկատվություն:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ոչ միայն ձեռնպահ են մնում խաղաղ բնակավայրերն ու օբյեկտները հարվածի տակ առնելու գործողություններից, այլև հակառակորդի դիրքերի ուղղությամբ կանխարգելիչ քայլերի են դիմում միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Այս խորագրի վերջին նյութերը