Լրահոս

17.03.2016 12:59


Ծաղկազարդի տոնը՝ մանուկների օրհնության օր

Ծաղկազարդի տոնը՝ մանուկների օրհնության օր

Այս տարի Հայ առաքելական եկեղեցին Ծաղկազարդը` Հիսուս Քրիստոսի` Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակը, տոնելու է մարտի 20-ին:

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի օրհնությամբ՝ Ծաղկազարդի տոնը տարիներ առաջ հռչակվել է որպես մանուկների օրհնության օր:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ կաթողիկոսի, կկատարվեն հետևյալ արարողությունները`

1. Առավոտյան` ժամը 10:00-ին, Մայր տաճարի շրջափակում տեղի կունենա, Անդաստանի արարողություն և մանուկների օրհնության հատուկ կարգ,

2. Ս. Պատարագի ավարտին` ժամը 13:00-ին, Ս. Տրդատի բաց խորանի առջև կկատարվի

մանուկների օրհնություն:

Մայր աթոռի սոցիալական ծառայության գրասենյակը կիրականացնի «Ծաղկազարդը Մայր աթոռում» ծրագիրը, որի շրջանակներում Հայաստանի տարբեր թեմերից սոցիալապես անապահով շուրջ 300 մանուկներ, որոնցից 100-ը` սիրիահայ ընտանիքներից, Մայր աթոռում կմասնակցեն Ս. Տրդատի բաց խորանի առջև կատարվելիք մանուկների օրհնությանը:

Էջմիածնի հայորդյաց տանը մանուկները ներկա կգտնվեն տոնական համերգի: Երեխաներին կբաժանվեն նվերներ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը