Լրահոս

17.03.2016 22:00


Հայտնաբերեցին հերթական հետախուզվողներին

Հայտնաբերեցին հերթական հետախուզվողներին

Մարտի 16-ին՝ ժամը 13.40-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Տավուշի մարզային վարչության ծառայողները Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղու թիվ 3 հասցեում գտնվող զվարճաառևտրային համալիրից ՔՀԳՎ բերման են ենթարկել 1990 թ. ծնված Հարություն Ու.-ին, որը 2015 թ. հունվարի 29-ից ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Տավուշի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

***
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ մարտի 16-ին, ժամը 05.00-ին, Մոկվա-Երևան չվերթով ինքնակամ ՀՀ է ժամանել 1989 թ. ծնված Վարդան Ա.-ն, ով 2015 թ. օգոստոսի 10-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:

***
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ մարտի 16-ին՝ ժամը 08.00-ին, Բագրատաշենի անցակետում բաժնի ծառայողներին է ներկայացել 1989 թ. ծնված Էդգար Մ.-ն, ով 2014 թ. դեկտեմբերի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 1-ին մասի և 325 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով:

***
Ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 16-ին՝ ժամը 19.00-ին, Կայք գյուղի տարածքից բերման է ենթարկվել 1977 թ. ծնված Արսեն Հ.-ն, ով 2014 թ. օգոստոսի 7-ից ՌԴ Լիպեցկի մարզի ՆԳ վարչության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158 հոդվածի /գողություն/ 3-րդ մասի մեղադրանքով:

***
Ոստիկանության Արագածի բաժնի ծառայողների իրականացրած միջոցառումների շնորհիվ՝ մարտի 16-ին՝ ժամը 10.30-ին, Ծաղկահովիտ գյուղից բերման է ենթարկվել 1982 թ. ծնված Ռոլանդ Ռ.-ն, ով 2014 թ. հունվարի 10-ից հետախուզվում էր ՌԴ Օմսկի մարզի ոստիկանության կողմից ՌԴ քրեական օրենսգրքի 163 հոդվածի /շորթում/ 2-րդ մասի մեղադրանքով:

***
Ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մարտի 16-ին՝ ժամը 08.15-ին, Ալափարս գյուղից բերման է ենթարկվել 1984 թ. ծնված Արսեն Վ.-ն, ով 2015 թ. սեպտեմբերի 4-ից Կոմի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158 հոդվածի /գողություն/ 1-ին մասի մեղադրանքով:

***
Ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 16-ին՝ ժամը 17.30-ին, Գյումրիի Ղանդիլյան փողոցի տներից մեկից բերման է ենթարկվել 1985 թ. ծնված Սերգեյ Բ.-ն, որը 2015 թ. նոյեմբերի 6-ից ՌԴ Նիժնի Նովգորոդ քաղաքի ոստիկանության թիվ 6-րդ բաժնի կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 161 հոդվածի /կողոպուտ/ 2-րդ մասի մեղադրանքով:

***
Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 16-ին՝ ժամը 06.45-ին, Նավուր գյուղի նախկին կոլտնտեսության ֆերմաների մոտից բերման է ենթարկվել 1961 թ. ծնված Սերժիկ Փ.-ն, որը մարտի 14-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի /գողություն/ 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:

Այս խորագրի վերջին նյութերը