Լրահոս

17.03.2016 20:17


Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանի Գր. Լուսավորիչ, Բեյրութի, Իտալիայի և Արգիշտի փողոցների խաչմերուկում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանի Գր. Լուսավորիչ, Բեյրութի, Իտալիայի և Արգիշտի փողոցների խաչմերուկում
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ մարտի 18-ին Երևանի Գր. Լուսավորիչ, Բեյրութի, Իտալիայի և Արգիշտի փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Երթևեկության բարելավման նպատակով Գր. Լուսավորիչ փողոցով Պարոնյան փողոցի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցների համար նշված խաչմերուկում կարգելվի հետադարձի կատարումը:

Այս խորագրի վերջին նյութերը