Լրահոս

18.03.2016 09:10


Հրդեհ ավտոմեքենայի փայտե թափքում

Հրդեհ ավտոմեքենայի փայտե թափքում

Մարտի 17-ին՝ ժամը 23.35-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արտաշիսյան փողոցի թիվ 60ա շենքի բակում կայանած ավադողերով պահուստավորված փայտե պարունակում:

Դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ և մեկ ջրատար:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «ԿաՄԱԶ» մակնիշի ավտոմեքենայի փայտե թափքում, որը ծառայել է որպես անվադողերի պահեստ (պատկանում է Մ. Ա.-ին):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.02-ին, մարվել՝ 00.22-ին:

Այրվել են «ԿաՄԱԶ» մակնիշի ավտոմեքենայի թափքի փայտե կառուցատարրերը` 20 քմ և թափքում` 25 անվադող:

Այս խորագրի վերջին նյութերը