Լրահոս

18.03.2016 10:10


Զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով ՊԲ զինծառայող է մահացել

Զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով ՊԲ զինծառայող է մահացել

Մարտի 17-ին և լույս 18-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 600 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի նախահարձակ գործողությունները ճնշելու համար դիմել են թիրախային պատժիչ գործողությունների:

Մարտի 17-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, ՊԲ հարավայինն ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում զենքի օգտագործման կանոնների խախտման արդյունքում մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Հովհաննես Ռազմիկի Հարությունյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը