Աշխարհ

18.03.2016 10:25


ԱՄՆ-ում ինքնաթիռը շանթահարվել է և արտակարգ վայրէջք կատարել

ԱՄՆ-ում ինքնաթիռը շանթահարվել է և արտակարգ վայրէջք կատարել

ԱՄՆ Նյու Յորքում՝ Քեննեդիի օդանավակայանում, մարտի 18-ին՝ ժամը 02:06-ին, արտակարգ վայրէջք է կատարել կայծակի հարված ստացած «American Airlines» ընկերության ինքնաթիռը:

Ինչպես տեղեկացնում է տեղական ԶԼՄ-ն, «Embraer 170» ինքնաթիռը, որում 55 ուղևոր և անձնակազմի 4 անդամ են եղել, չվերթ էր իրականացնում Հյուսիսային Քարոլինայից Նյու Յորք: Թռիչքի ժամանակ ինքնաթիռը հայտնվել է տուրբուլենտության գոտում, որտեղ էլ շանթահարվել է։

Ականատեսների խոսքերով՝ երկնքում լույսի ճառագում է առաջացել, ինչից հետո պայթուն հիշեցնող ձայն են լսել:

Բարեբախտաբար, ուղևորներից և անձնակազմից ոչ ոք վնասվածքներ չի ստացել:

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը