Լրահոս

18.03.2016 10:45


Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում և Վարդենյաց լեռնանցքում սաստիկ քամիներ են

Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում և Վարդենյաց լեռնանցքում սաստիկ քամիներ են

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 18-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ՝ սաստիկ քամիներ են Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում և Վարդենյաց լեռնանցքում:

Հանրապետությունում առանց տեղումների եղանակ է: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը