Կապանի անտառտնտեսության Ճակատենի անտառպետության տարածքում հեկտարներով անտառներ են ոչնչացված: Այս մասին հաղորդագրություն է տարածել Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունը:
ՀԲՃ-ի տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է.
«ՀԲՃ-ն հերթական ահազանգն ու լուսանկարներն է ստացել Սյունիքի մարզից, որի համաձայն ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի անտառտնտեսության Ճակատենի անտառպետության տարածքում կան հեկտարներով ոչնչացված անտառներ։
Ահազանգում, մասնավորապես, նշված է․ «Սա ընդամենը մի փոքր մասն է այն տասնյակ հեկտարներից, որոնք հատվում են ամբողջ տարածաշրջանում: Եվ զարմանալին այն է, որ պատերազմի տարիներին՝ ցուրտ ու մութ 1990-ականներին, Կապանի տարածաշրջանում այսքան անտառ չէր հատվում: Չեմ կարծում, որ այսչափ հատումները պայմանավորված են գյուղացիների կարիքները հոգալու անհրաժեշտությամբ: Եվ չեմ կարծում, որ այս մասշտաբի հատումները չեն նկատվում համապատասխան պետական մարմինների կողմից: Եվ տարածաշրջանի ավելի ու ավելի խորացող բնապահպանական հիմնախնդիրների ֆոնին մենք ունենք անգործության մատնված բնապահպանական մարզային տեսչություն»։
ՀԲՃ-ն բազմիցս նշել է, որ Հայաստանի անտառների պահպանության եւ վերականգնման ուղղությամբ գործուն միջոցառումներ չձեռնարկելու դեպքում, մի քանի տասնամյակ անց մեր ժողովուրդն ականատես կլինի անտառապատ տարածքների կտրուկ նվազմանը՝ անկանխատեսելի էկոլոգիական հետեւանքերով»:
Անտառների սպանդ Կապանի անտառտնտեսության տարածքում. ՀԲՃ (լուսանկար)