Լրահոս

18.03.2016 16:00


ՀՀ ԳԱԱ-ն և ԻԻՀ գիտության և բարձրագույն կրթության նախարարությունը կխորացնեն համագործակցությունը կրթության ոլորտում

ՀՀ ԳԱԱ-ն և ԻԻՀ գիտության և բարձրագույն կրթության նախարարությունը  կխորացնեն համագործակցությունը կրթության ոլորտում

Սույն թվականի մարտի 18-ին Իրանի Իսլամական Հանրապետության գիտության և բարձրագույն կրթության նախարարության պատվիրակությունն այցելեց ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա՝ քննարկելու կրթության ոլորտում հետագա համագործակցությանն առնչվող հարցեր:

ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը ներկայացրեց ՀՀ ԳԱԱ-ի առանձնահատուկ դերակատարությունը Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության ոլորտում: Հանդիպման ընթացքում քննարկվեցին մագիստրոսական և ասպիրանտական կրթության և հետագա համատեղ համագործակցության հնարավորությունները:

Կրթության ոլորտում հայ-իրանական համագործակցությունը խորացնելու նպատակով կողմերը համաձայնության եկան՝ ՀՀ ԳԱԱ և իրանական առաջատար բուհերի միջև համագործակցության համաձայնագրեր կնքելու:

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Այս խորագրի վերջին նյութերը