Լրահոս

18.03.2016 16:10


8-ամյա Նարեկն օգնության կարիք ունի (լուսանկար)

8-ամյա Նարեկն օգնության կարիք ունի (լուսանկար)

Արմավիրի մարզի Հացիկ գյուղում բնակվող 8-ամյա Նարեկ Խաչատրյանն առողջական լուրջ խնդիրներ ունի:

Երեխայի մոտ առկա են մի քանի խնդիր, այդ թվում՝ ալերգիկ բրոնխիալ ասթմա, էպիլեպսիա, ստամոքսային խնդիրներ՝ գաստրիտ, բազմաթիվ էռոզիաներ: Երեխան երկու վիրահատություն է տարել՝ աջ ակնակապիճի շրջանում գոյացության հեռացում, աճուկային ճողվածքի վիրահատություն:

Ընտանիքը սոցիալապես անապահով է, մայրը չի աշխատում, հայրը հողագործ է և կարողանում է միայն օրվա հացի խնդիրը հոգալ: Մոր՝ Սյուզաննա Ադամյանի խոսքով՝ երեխայի վիճակն օրեցօր վատանում է: Նարեկի ծնողները խնդրում են աջակցել երեխային արտասահման տեղափոխելու և այնտեղ խորացված ստուգումներ անցնելու հարցում:

Օգնել ցանկացողները գումարը կարող են ուղարկել հետևյալ հաշվեհամարներով՝

USD

Raiffeisen Bank International AG

Suzanna Adamyan

1810007574410101

EUR

Commerzbank AG

Suzanna Adamyan

1810007574410150

AMD

Զարգացման Հայկական Բանկ

Ադամյան Սուզաննա Վաչագանի

1810007574410100

Սուզաննա Ադամյանի (մայր) հեռախոսահամարն է՝ 098625436

Այս խորագրի վերջին նյութերը