Լրահոս

18.03.2016 16:38


Երևանի ավագանու որոշմամբ՝ բնակարաններ են հատկացվել թավջութակահար Նարեկ Հախնազարյանին և կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանին

Երևանի ավագանու որոշմամբ՝ բնակարաններ են հատկացվել թավջութակահար Նարեկ Հախնազարյանին և կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանին

Երևանի ավագանին մարտի 18-ին գումարած հերթական նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, քվեարկությամբ հավանություն է տվել ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ռեժիսոր-վավերագրող, սցենարիստ, դերասան, ՀԽՍՀ և ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ Արտավազդ Փելեշյանին և թավջութակահար, Չայկովսկու անվան միջազգային մրցույթի ոսկե մեդալակիր, «Մովսես Խորենացի» մեդալակիր Նարեկ Հախնազարյանին անհատույց սեփականության իրավունքով բնակարաններ տրամադրելու մասին որոշմանը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը