Լրահոս

18.03.2016 18:00


Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 17-18-ը

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 17-18-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 17-ից 18-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 7 դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության` 11, խարդախության` 17, գույքի դիտավորությամբ ոչնչացման 2 և կաշառակերության 1 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 2 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար, ինչի հետևանքով 12 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այս խորագրի վերջին նյութերը