Լրահոս

18.03.2016 22:00


Վրաերթ կատարողը հայտնաբերվեց

Վրաերթ կատարողը հայտնաբերվեց

Մարտի 17-ին՝ ժամը 19.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սրունքի թաթային հոդի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է ընդունվել 58-ամյա տղամարդ և հայտնել, որ վրաերթի է ենթարկվել:
Ոստիկանության ծառայողների և ոստիկանության վետերանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ «Օպել Աստրա»-ի վարորդը նույն օրը՝ ժամը 17.30-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Վաղարշապատի Հակոբյան և Դանղյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հիշյալ տղամարդուն՝ պատճառելով վնասվածք:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը