Աշխարհ

18.03.2016 22:40


Փարիզյան գրոհների ենթադրյալ կազմակերպիչ Աբդեսլամը բռնվել է (տեսանյութ)

Փարիզյան գրոհների ենթադրյալ կազմակերպիչ Աբդեսլամը բռնվել է (տեսանյութ)

Բրյուսելի Մոլենբեք շրջանում այսօր իրականացված հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել է Եվրոպայում ամենաորոնվող ահաբեկիչը՝ Փարիզի 2015թ. նոյեմբերյան գրոհների մասնակից և ենթադրյալ կազմակերպիչ Սալահ Աբդեսլամը։ Ուժայինները վիրավորել են ահաբեկչի ոտքը։

«РИА Новости»–ի փոխանցմամբ՝ բացի Աբդեսլամից՝ ձերբակալվել է նաև մեկ այլ ահաբեկիչ, ևս մեկը՝ սպանվել։

Աբդեսլամը հետախուզման մեջ էր արդեն 4 ամիս. նրան որոնում էր բելգիական և ֆրանսիական ոստիկանությունը։

Նշվում է, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ժամանել է Բելգիայի վերչապետ Շառլ Միշելի բրյուսելյան գրասենյակ։ Սպասվում է, որ նրանք համատեղ հայտարարություն կանեն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը