Լրահոս

19.03.2016 10:00


Բքի պատճառով ավտոմեքենաներ են խցանվել

Բքի պատճառով ավտոմեքենաներ են խցանվել

Մարտի 19-ին՝ ժամը 06.43-ին, ԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ բքի պատճառով Գորիս-Սիսիան ավտոճանապարհին ավտոմեքենաները չեն կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

***

Մարտի 18-ին՝ ժամը 14.28-ին, տեղեկություն է ստացվել, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհի «Տաթևի խաչմերուկ» կոչվող հատվածում բքի պատճառով ավտոմեքենաներ են խցանվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և Սիսիանի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

Ժամը 23.10-ի դրությամբ՝ փրկարարները ճանապարհային ոստիկանության և «Գորիսի ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցների հետ համատեղ արգելափակումից դուրս են բերել 250 ավտոմեքենա (600 ուղևոր):

Այս խորագրի վերջին նյութերը