Լրահոս

19.03.2016 10:10


Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Մարտի 18-19-ը ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես, Երևանի Իսակովի պողոտայում` ԱՄՆ դեսպանատան մոտակայքում, այրվել է 2000 քմ խոտածածկ տարածք, Արարատյան փողոցի թիվ 90/9ա հասցեի մոտակայքում՝ 300 քմ, Արարատի մարզի 5-րդ և 6-րդ փողոցների բաժանարար ջրատարում՝ 2000 քմ, Հայանիստ գյուղի Օրբելի փողոցում՝ 2500 քմ եղեգնուտ, Բարձրաշեն գյուղի Շիրազի փողոցում՝ 100 քմ, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մանուշյան փողոցում՝ 200 քմ, 2-րդ գերեզմանատան մոտակայքում՝ 300 քմ, Աշտարակ-Փարպի ավտոճանապարհին 3-րդ կմ-ի մոտակայքում՝ 1000 քմ խոտածածկ տարածք, Վայոց ձորի մարզի Գետափ գյուղում՝ 900 քմ խաղողի այգի:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը