Աշխարհ

19.03.2016 13:05


Ինը ներգաղթյալ է խեղդվել ԱՄՆ ափերի մոտ

Ինը ներգաղթյալ է խեղդվել ԱՄՆ ափերի մոտ

ԱՄՆ սահմանապահ ծառայությունները երկրի ափերի մոտ հայտնաբերել են ինը ջրահեղձ և տասնութ ջրազրկված ներգաղթյալ, ովքեր Կուբայից, անցնելով ծովային սահմանը, ինքնաշեն նավակով փորձում էին ԱՄՆ հասնել:

Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, Ֆլորիդայի ափերում մարդկանց փրկել է առափնյա ծառայությունը:

Ըստ ԱՄՆ–ում գործող օրենքի՝ ծովում գտնված կուբացի ապօրինի ներգաղթյալներն իրենց հայրենիք են վերադարձվում, իսկ ԱՄՆ–ի ափ հասածներին թույլատրում են մնալ երկրում, ավելին՝ ներգաղթյալի արտոնություններ և առավելություններ են շնորհում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը