Աշխարհ

19.03.2016 14:10


Ստամբուլի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել. կան զոհեր

Ստամբուլի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել. կան զոհեր

Ստամբուլի կենտրոնական փողոցներից մեկում՝ Թաքսիմ հրապարակի մոտ, պայթյուն որոտացել։ Այս մասին հայտնում է AP-ն՝ տեղական ԶԼՄ–ին հղումով։

Նշվում է, որ պայթյունը տեղի է ունեցել Բեյօղլու թաղամասում՝ Իսթիքլյալ փողոցում, որտեղ շատ են լինում զբոսաշրջիկները։ Դեպքի վայր են մեկնել շտապօգնության մեքենաները։

Նախնական տվյալներով՝ կատարվածի հետևանքով 2 մարդ է մահացել, 7–ը՝ վիրավորվել։

«Reuters»– փոխանցմամբ՝ պայթյունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը:

Ներկայումս դեպքի վայրը շրջափակված է ուժայիններով։ Ժամանել են նաև ոստիկանական ուղղաթիռներ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը