Լրահոս

19.03.2016 19:00


Հետախուզվողների հետքերով

Հետախուզվողների հետքերով

Մարտի 18-ին՝ ժամը 01.20-ին, Մոսկվա քաղաքում ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբին է ներկայացել և Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան տեղափոխվել 1984 թ. ծնված Մելիք Վ.-ն, ով 2015 թ. հուլիսի 21-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 38-131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:

***
Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Աստղաձոր գյուղում հայտնաբերվել է 1982 թ. ծնված Արսեն Պ.-ն, ով 2011 թ. հունիսի 1-ից ՌԴ Մոսկվայի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 2 հոդվածների մեղադրանքներով:

Այս խորագրի վերջին նյութերը