Լրահոս

19.03.2016 20:00


Ծանոթին գերեզմանատանը խմացրել են և գրպանից 400.000 գողացել

Ծանոթին գերեզմանատանը խմացրել են և գրպանից 400.000 գողացել

Ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ գերեզմանատանը խմացրել են 1965 թ. ծնված Գագիկ Վ.-ին և գողացել նրա մոտ եղած 400.000 դրամը:
Վերջինս ոստիկաններին հայտնել է, որ մարտի 15-ին՝ ժամը 18.30-ին, Նուբարաշենի տրիկոտաժի Ֆաբրիկայի մոտ իր «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի սրահում են գտնվել ծանոթներ Լուսինեն, Հովհանն ու «Իշտո» մականունով Գևորը, ովքեր օգտվելով իր հարբած լինելու հանգամանքից` գրպանից գողացել են 400.000 դրամ:
Ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի ծառայողները պարզել են, որ Լուսինեն 1981 թ. ծնված Լուսինե Պ.-ն է, Հովհանը` 1958 թ. ծնված Հովհաննես Գ.-ն, իսկ «Իշտոն»` 1977 թ. ծնված Գևորգ Գ.-ն:
Լուսինե Պ.-ն և Հովհաննես Գ.-ն ներկայացել են բաժին և տվել բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ Գևորգ Գ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Քննությունը շարունակվում է:

Այս խորագրի վերջին նյութերը