Լրահոս

19.03.2016 18:30


Դրամապանակը գողացել էր թիվ 44 երթուղու միկրոավտոբուսում

Դրամապանակը գողացել էր թիվ 44 երթուղու միկրոավտոբուսում

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժանմունքի և Մալաթիայի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երևանի Մոսկովյան փողոցի թիվ 31 հասցեի մոտ հայտնաբերել և բերման են ենթարկել 1970 թ. ծնված Արմեն Ս.-ին: Վերջինս ներկայացրել է դրամապանակ և խոստովանել, որ այն գողացել է թիվ 44 երթուղու միկրոավտոբուսում՝ մի կնոջ պայուսակից: Դրամապանակում եղել է վարորդական իրավունքի վկայական, 19.000 դրամ, սոցիալական ապահովագրության, բանկի և տարբեր խանութների զեղչային քարտեր:
Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը