Լրահոս

20.03.2016 11:05


Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Մարտի 19-20-ը ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես, Երևանի Կիևյան կամրջի մոտակայքում այրվել է 1000 քմ թփուտներ, Հրազդանի կիրճում՝ «Ֆլորենս» ռեստորանի մոտակայքում` 1000 քմ, Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Հայքի հրապարակում՝ 4 քմ, Արմավիրի մարզի Հայկավան-Բամբակաշատ ավտոճանապարհի 1-ին կմ-ի աջակողմյան հատվածում՝ 200 քմ, Խանջյան գյուղի կամարի մոտակայքում՝ 3000 քմ, Հարթագյուղ գյուղի տներից մեկի մոտակայքում՝ 150 հակ անասնակեր, Արարատի մարզի Մասիս քաղաքի 3-րդ թաղամասում՝ 150 քմ խոտածածկույթ, Արտաշատ քաղաքի Իսակով փողոցի թիվ 83 շենքի մոտակայքում՝ 300 քմ բուսածածկույթ:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը