Լրահոս

20.03.2016 11:09


Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը փակ են

Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը  փակ են

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 20-ի՝ ժամը 11.00-ի դրությամբ՝ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը փակ են:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան, Եղվարդ, Գեղարքունիքի մարզի Սևան, Սյունիքի մարզի Սիսիան, Մեղրի, Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում, Սարավան գյուղում և Շիրակի մարզի Ամասիա և Աշոցք համայքներում առկա են տեղումներ ձյան տեսքով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Այս խորագրի վերջին նյութերը