Լրահոս

20.03.2016 12:19


Ավտոմեքենաներ են արգելափակվել

Ավտոմեքենաներ են արգելափակվել

Մարտի 20-ին՝ ժամը 10.25-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Սպանդարյան փողոցում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել փոսում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի ՕԽ-ն:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Mercedes C180» մակնիշի 023 NN 32 պ/հ ավտոմեքենան:

***

Մարտի 20-ին՝ ժամը 09.22-ին, ահազանգ է ստացվել, որ Մ-4 ավտոճանապարհի Սևան-Երևան հատվածից դեպի Հրազդան քաղաք տանող ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել դեպի ձորակը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի ՕԽ-ն:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Crysler Voyager» մակնիշի 69 PR 009 պ/հ ավտոմեքենան (1 ուղևոր):

***

Մարտի 20-ին՝ ժամը 09.05-ին, ահազանգ է ստացվել, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 7-րդ կմ-ին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ցեխակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարներն արգելափակումից դուրս են բերել «Պեժո Պարս» մակնիշի 34 FT 508 պետհամարանիշով ավտոմեքենան:

Այս խորագրի վերջին նյութերը