Լրահոս

21.03.2016 08:55


ՃՏՊ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի մոտակայքում

ՃՏՊ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի մոտակայքում

Մարտի 21-ին՝ ժամը 00.04-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Նորքի 7-րդ զանգվածում` Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածը արգելափակվել է ավտոմեքենայում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարարկան ջոկատը և մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mercedes C180» մակնիշի 90 AU 919 պ/հ ավտոմեքենան (վարորդ՝ 1992 թ. ծնված Գ. Ս.) դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլ. սյանը:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` ուղևոր՝ 1988 թ. ծնված Մ. Կ.-ը ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից:

Փրկարարները Գ.Ս.-ին դուրս են բերել ավտոմեքենայից: Վարորդը և ուղևորը տեղափոխվել են «Սրբ. Գր. Լուսավորիչ» ԲԿ, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է ծանր:

Այս խորագրի վերջին նյութերը