Լրահոս

21.03.2016 09:01


Խաչիկ գյուղում կենդանին հոշոտել է քաղաքացուն (լրացված)

Խաչիկ գյուղում կենդանին հոշոտել է քաղաքացուն (լրացված)

Մարտի 20-ին՝ ժամը 07.48-ին, ԱԻՆ–ում տեղեկատվություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղում կենդանին հոշոտել է մի քաղաքացու. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ ՕԽ-ն:

Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

...

Պարզվել է, որ տուժածը հանդիսանում է գյուղի բնակիչ Ռ. Հ.-ն (1941 թ. ծնված), ով դեմքի և ձեռքի շրջանում ստացել է կծած-պոկած վերքեր և հոսպիտալացվել Եղեգնաձորի ԲԿ:

Պարզվել է, որ Ռ. Հ.-ին վնասել է գայլը:

Այս խորագրի վերջին նյութերը