Աշխարհ

21.03.2016 09:40


ԱՄՆ նախագահն 90 տարվա ընդմիջումից հետո Կուբայում է (տեսանյութ)

ԱՄՆ նախագահն 90 տարվա ընդմիջումից հետո Կուբայում է (տեսանյութ)

90 տարվա ընդմիջումից հետո ԱՄՆ նախագահն այցելել է Կուբա։ Բարաք Օբամայի ինքնաթիռը վայրէջք է կատարել Հավանայի օդանավակայանում մարտի 21–ի գիշերը։

Ամերիկացի առաջնորդի առաջին գործն ԱՄՆ դեսպանատուն այցելելն էր, որտեղ հանդես է եկել կարճ ելույթով՝ մասնավորապես, նշելով, որ այցը երկու երկրների միջև երկխոսության և համագործակցության պատմական հնարավորություններ է ընձեռում։

Այնուհետև կնոջ՝ Միշելի և դուստրերի հետ Սպիտակ տան ղեկավարը զբոսնել է Հին Հավանայում՝ քաղաքի պատմական կենտրոնում։ Օբաման այցելել է մայր տաճար, որտեղ ծրագրված էր նրա զրույցը արքեպիսկոպոս Հայմե Օրտեգայի հետ։ «Россия 24»–ի փոխանցմամբ՝ մեկ օր անց էլ ԱՄՆ նախագահը Կուբայի առաջնորդ Ռաուլ Կաստրոյի հետ կհանդիպի։

Օբամայի պատմական այցը քննարկում է ոչ միայն ԶԼՄ–ն, այլև Սպիտակ տան ղեկավարի պաշտոնին հավակնողները։ ԱՄՆ նախագահի ամենանշանավոր թեկնածու Դոնալդ Թրամփը դժգոհություն է հայտնել, որ Օբամային օդանավակայանում Կաստրոյի փոխարեն դիմավորել է այդ երկրի ԱԳՆ ղեկավարը՝ դա անհարգալից վերաբերմունք որակելով ԱՄՆ նախագահի նկատմամբ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը