Աշխարհ

21.03.2016 10:35


Դոնալդ Թրամփի հարազատներին սպառնում են

Դոնալդ Թրամփի հարազատներին սպառնում են

ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի հարազատներին սկսել են սպառնալիքներ ուղարկել:
Ինչպես տեղեկացնում է «Вести.ru»-ն, Թրամփի քույրը` Մերիենն Թրամփ-Բերրին, սպառնալիքներով նամակ է ստացել, որի մասին տեղեկացրել է ԱՄՆ հատուկ ծառայություններին:

Նամակ է ստացել նաև միլիարդատերի որդին: Աղբյուրի փոխանցմամբ` նամակում անհայտ ծագմամբ սպիտակ փոշի է եղել, որը պարզվել է` անվտանգ է: Սակայն նամակի հեղինակը սպառնացել է, որ եթե Թրամփը դուրս չգա պայքարից, հաջորդ անգամ նա թունավոր քիմիկատներ պարունակող նամակ կուղարկի:

Նշված միջադեպերի կապակցությամբ քննություն է ընթանում:

7оr.am

Այս խորագրի վերջին նյութերը