Աշխարհ

21.03.2016 11:14


Դոնի Ռոստովի օդանավակայանը վերսկսել է աշխատանքը

Դոնի Ռոստովի օդանավակայանը վերսկսել է աշխատանքը

Դոնի Ռոստովի օդանավակայանը «Boeing-737-800»-ի ավիավթարից հետո վերսկսել է աշխատանքը. սկսել են հաշվառել առաջին չվերթները։ Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստին»։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ներկայումս ընթանում է 4 չվերթի հաշվառում, որոնցից 3–ը՝ ներքին, 1–ը միջազգային։

Նշենք, որ առաջին չվերթը ծրագրված էր այսօր՝ մարտի 21-ին՝ տեղական ժամանակով ժամը 09։00-ին։

«Օդանավակայանն անցնում է սովորական ռեժիմի։ Ծրագրվում է օրվա ընթացքում անցնել սովորական չվացուցակի»,- ասել է օդանավակայանի մամուլի ծառայության ներկայացուցիչը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը