Լրահոս

21.03.2016 13:30


Մրցավար Զավեն Հովհաննիսյանը որակազրկվել է

Մրցավար Զավեն Հովհաննիսյանը որակազրկվել է

Հայաստանի Բարձրագույն խմբի 17-րդ տուրում «Շիրակը» սեփական հարկի տակ 0:1 հաշվով պարտվեց «Միկային»: Հանդիպման վերջնամասում մրցավարական կոպիտ սխալներ գրանցվեցին, արդյունքում՝ տանտերերը զրկվեցին 11–մետրանոց իրացնելու մի քանի հնարավորությունից:

ՀՖՖ պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ մրցավարական կոմիտեին, հիմնվելով հանդիպման տեսուչի կողմից գլխավոր մրցավար Զավեն Հովհաննիսյանին տրված անբավարար գնահատականի վրա, կայացրել է որոշում Զավեն Հովհաննիսյանին որակազրկել ըստ մրցավարների և տեսուչների պատասխանատվության կանոնակարգի:

Այս խորագրի վերջին նյութերը