Լրահոս

21.03.2016 14:40


Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Մարտի 20-ին՝ ժամը 20.00-ին, Երևանի Վարդանանց, Եր.Քոչարի և Ալ.Մանուկյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Նիսան» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ, որից հետո «Ֆոլքսվագեն»-ը բախվել է մայթին գտնվող էլեկտրասյանը:
«Ֆոլքսվագեն»-ի 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 20-ին՝ ժամը 01.00-ին, Երևանի Էրեբունու և Աթոյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 20-ին՝ ժամը 05.40-ին, Երևանի Մյասնիկյան պողոտայի թիվ 40 հասցեի դիմաց իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենաներ:
«Ֆոլքսվագեն»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 21-ին՝ ժամը 00.30-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևանի Դավիթ Բեկի փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 20-ին՝ ժամը 17.30-ի սահմաններում, «Պորշ Կաեն» մակնիշի ավտոմեքենան Ապարան-Աշտարակ ճանապարհի 20-րդ կմ-ին բախվել է «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի:
«ԳԱԶել»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 20-ին՝ ժամը 13.50-ի սահմաններում, «Մոսկվիչ Իժ-2715» մակնիշի ավտոմեքենան Մարգարա-Էջմիածին ճանապարհի 2-րդ կմ-ին բախվել է կայանված «Դոդջ Քարավան» մակնիշի ավտոմեքենայի:
«Մոսկվիչ Իժ-2715»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 20-ին՝ ժամը 12.30-ին, «Ռենաուլտ Լոգան» մակնիշի ավտոմեքենան Սպիտակ-Երևան ճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 20-ին՝ ժամը 18.00-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան Ստեփանավան-Վանաձոր ճանապարհի Պուշկինյան լեռնանցքի 1-ին ոլորանում դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել, ինչի հետևանքով ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 20-ին՝ ժամը 17.20-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Գողթ-Գառնի ճանապարհին շրջվել է:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 20-ին՝ ժամը 23.00-ի սահմաններում, «ՎԱԶ- 2121» մակնիշի ավտոմեքենան Կապանի Շահումյան փողոցում բախվել է թիվ 5 շենքի դիմացի ծառին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը