Լրահոս

21.03.2016 14:32


Ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ

Ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ

Մարտի 21-ին՝ ժամը 11.47-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի տառերի պուրակի մոտակայքում ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և արգելափակվել ձյան շերտում:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Սամանդ մակնիշի 34 QZ 324 պետհամարանիշով ( վարորդ` Ս. Գ.) ավտոմեքենան:

***

Մարտի 21-ին՝ ժամը 10.42-ին, տեղեկություն է ստացվել, որ Գյումրի-Ղարիբջանյան ավտոճանապարհին՝ Ղարիբջանյան գյուղի մոտակայքում, ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Հ-17» միջհամայնքային ավտոճանապարհի Գյումրի-Ղարիբջանյան հատվածի 2-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի 94 ZZ 944 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Ս. Ա.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ:

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:

Այս խորագրի վերջին նյութերը