Լրահոս

21.03.2016 15:50


Հանձնել է հանգուցյալ հորը պատկանող 3 հրացան

Հանձնել է հանգուցյալ հորը պատկանող 3 հրացան

Ոստիկանության Աշոցքի բաժնի ծառայողների և ոստիկանության վետերանների բացատրական աշխատանքների շնորհիվ 1954 թ. ծնված Կարապետ Կ.-ն կամավոր հանձնել է երկփողանի, ողորկափող որսորդական 3 հրացան ու հայտնել, որ հրացանները գտել է իրենց տան կտուրից, որոնք պատկանել են հանգուցյալ հորը:

...

Ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների և Շիրակի մարզի ոստիկանության վետերանների բացատրական աշխատանքների շնորհիվ 1949 թ. ծնված Քնարիկ Հ.-ն կամավոր հանձնել է թմբուկավոր ատրճանակի նմանվող ինքնաշեն զենք և հայտնել, որ այն պատկանել է հանգուցյալ ամուսնուն:

...

Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների և վետերանների բացատրական աշխատանքների շնորհիվ 1956 թ. ծնված Սիրանուշ Կ.-ն կամավոր հանձնել է ինքնաձիքի 7,62 մմ տրամաչափի 65 և կարաբինի 7,62 մմ տրամաչափի 11 փամփուշտ, «THT» գրառմամբ ձեռքի 2 նռնակ` պայթուցիչներով, ու «ՊԳ-7Լ» տիպի հակատանկային ականանետի 2 ական:

Այս խորագրի վերջին նյութերը