Լրահոս

21.03.2016 22:10


Գայլի կողմից հոշոտված կնոջ վիրահատությունը 4 ժամ է տևել

Գայլի կողմից հոշոտված կնոջ վիրահատությունը 4 ժամ է տևել

Ավարտվել է 75–ամյա կնոջ վիրահատությունը, որը գրեթե 4 ժամ է տևել: Ինչպես նախապես տեղեկացվել էր վիրահատարանում, միաժամանակ աշխատել են վիրահատական մի քանի խմբեր` միկրովիրաբուժական, պլաստիկ և դիմածնոտային:

«Էրեբունի» ԲԿ առաջատար բժիշկները` Արա Հայրապետյանը, Արտյոմ Իկիլիկյանը և Արամ Բորոյանը, նախ վիրաբուժական մշակում են կատարել, հատուկ իմպլանտի միջոցով վերականգնել են աջ այտոսկրի կոտրվածքը: Վիրահատական մշակման են ենթարկվել նաև ձեռքերը, որոնք ևս վնասված են եղել:
Իսկ աջ կողմի այտի և քթի հատվածում մաշկի վնասվածքը կվերականգնվի հաջորդ վիրահատության ընթացքում, որը նախատեսվում է իրականացնել մի քանի շաբաթ անց:
Հիվանդն այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, շնչում է արհեստական սարքի միջոցով:

Շուշան Հունանյանի ՖԲ էջից

Այս խորագրի վերջին նյութերը