Լրահոս

22.03.2016 09:10


ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 22-ի՝ ժամը 09.00-ի դրությամբ՝ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը:

Դժվարանցանելի են Սյունիքի մարզի ավտոճանապարհները և Տիգրանաշենի ոլորանները, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը:

Սյունիքի մարզում առկա են տեղումներ ձյան տեսքով:

Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մարդատար ավտոմեքենաների համար:

Այս խորագրի վերջին նյութերը