Աշխարհ

22.03.2016 10:15


Բիլ Քլինթոն. «Օբամայի քաղաքական ժառանգությունը սարսափելի է»

Բիլ Քլինթոն. «Օբամայի քաղաքական ժառանգությունը սարսափելի է»

ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը «սարսափելի» է անվանել երկրի ներկայիս առաջնորդ Բարաք Օբամայի քաղաքական ժառանգությունը։ Այս մասին, «The Washington Examiner»–ի փոխանցմամբ, Քլինթոնը հայտարարել է Վաշինգտոնի Սփոքեյնում մարտի 21–ին՝ կնոջը՝ Հիլարիին աջակցող նախընտրական իր ելույթի ժամանակ։

«Եթե դուք կարծում եք, որ մենք բոլորս կարող ենք վեր բարձրանալ, եթե հավատում եք, որ մենք վերջապես հասել ենք այն կետին, երբ կարող ենք հետևում թողնել վերջին 8 տարվա սարսափելի ժառանգությունը, և անցած 7 տարվա, երբ փորձարկվում էր վերևից ներքև հոսող բարիքների տնտեսությունը՝ առանց որևէ կարգավորման Վաշինգտոնի կողմից, ապա դուք պետք է քվեարկեք Հիլարիի օգտին»,–նախկին նախագահի խոսքն է մեջբերում ՏԱՍՍ–ը։

Պարբերականը նկատում է՝ Օբամայի և նրա նախորդների գործունեությանը նման կոշտ գնահատական ԱՄՆ նախագահի կուսակից Քլինթոնը դեռ չէր տվել։ Միևնույն ժամանակ, շատ վերլուծաբաններ էլ կարծում են, որ ապակարգավորումը, որը հանգեցրեց սուր ֆինանսատնտեսական ճգնաժամի Ջորջ Բուշ կրտսերի և Բարաք Օբամայի օրոք, իրականում սկսվել է հենց Բիլ Քլինթոնի կառավարման տարիներից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը