Աշխարհ

22.03.2016 11:45


Սիրիայի Դերաա նահանգում սպանվել է «Ան Նուսրայի» հրամանատար Աբու Թարեքը (լուսանկար)

Սիրիայի Դերաա նահանգում սպանվել է «Ան Նուսրայի» հրամանատար Աբու Թարեքը (լուսանկար)

Սիրիայի Դերաա նահանգում ԻԼԻՊ-ին միացած «Յարմուքի մարտիրոսների բրիգադի» և «Ան Նուսրա» խմբավորման միջև տեղի ունեցած բախման արդյունքում սպանվել է վերջինիս հրամանատար Աբու Թարեքը:

Ինչպես տեղեկացնում է «LifeNews»-ը, բախումը տեղի է ունեցել այն պատճառով, որ երկու խմբավորումն էլ ձգտում էր գրավել Դերաայի հյուսիս-արևմուտքում գտնվող ալ-Ջումա բարձրությունը, որի շնորհիվ հնարավոր է հսկողության տակ պահել ալ-Լաջաթ դաշտավայրը:

Նշվում է, որ սպանված Աբու Թարեքն ավելի վաղ պատերազմել է Իրաքում և Լիբանանում, և բավական հայտնի էր ջիհադականների շրջանում:

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը