Աշխարհ

22.03.2016 20:40


Հրապարակվել է Բրյուսելի ենթադրյալ ահաբեկիչների լուսանկարը

Հրապարակվել է Բրյուսելի ենթադրյալ ահաբեկիչների լուսանկարը

Տեսախցիկներն արձանագրել են կադրեր, որոնցում երևում են Բրյուսելի ենթադրյալ ահաբեկիչները։ Ստոպ կադրը հրապարակել է բելգիական «Derniere Heure» պարբերականը։

Նախնական տվյալներով՝ գրոհայինները լուսանկարում պատկերված երկու տղամարդիկ են, որոնք տանում են ուղեբեռի սայլակները։

Պարբերականը նշում է, որ նշված անձանց ինքնությունն ու քաղաքացիությունը պարզել չի հաջողվել։

Հիշեցնենք՝ Բրյուսելում այսօր տեղի ունեցած ահաբեկչությունների շարքը, վերջին տվյալներով, խլել է 34 մարդու կյանք, մի քան տասնյակը վիրավորվել է։

Գրոհների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը