Աշխարհ

23.03.2016 09:25


Կայացել են ԱՄՆ հերթական փրայմերիզները (տեսանյութ)

Կայացել են ԱՄՆ հերթական փրայմերիզները (տեսանյութ)

Հերթական նախնական ընտրությունները՝ փրայմերիզներն են տեղի ունեցել ԱՄՆ 3 արևմտյան նահանգներում՝ Արիզոնայում, Յուտայում և Այդահոյում։

Արիզոնայի քվեարկության արդյունքներն արդեն հայտնի են. հանրապետականների շրջանում հաղթանակ է տարել Դոնալդ Թրամփը, դեմոկրատների ճամբարում՝ Հիլարի Քլինթոնը։

Յուտա և Այդահո նահանգներում ձայների հաշվարկը դեռևս չի ավարտվել։ Վերջին հարցման արդյունքներով՝ Քլինթոնի հաղթանակն այնտեղ դժվարանում է։ «Россия 24»–ի փոխանցմամբ՝ նախկին պետքարտուղարին համառ պայքար է սպասվում սենատոր Բերնի Սանդերսի հետ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը