Աշխարհ

23.03.2016 10:06


WSJ. Աբդեսլամի ձերբակալությունն արագացրեց Բրյուսելի ահաբեկչությունների կազմակերպումը

WSJ. Աբդեսլամի ձերբակալությունն արագացրեց Բրյուսելի ահաբեկչությունների կազմակերպումը

Ահաբեկիչները Բրյուսելում գրոհներ էին նախապատրաստում վաղուց, սակայն անցյալ շաբաթ փարիզյան ահաբեկչությունների ենթադրյալ կազմակերպիչ Սալահ Աբդեսլամի ձերբակալությունը կարող էր ակտիվացնել մահապարտ զինյալներին։ Այս մասին գրում է «The Wall Street Journal»–ը՝ իր աղբյուրներին հղումով։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ահաբեկչությունների պատասխանատվությունը ստանձնել է ԻԼԻՊ–ը։ Այդ տեղեկատվությունը հաստատել է նաև «Yahoo News»–ը՝ ԱՄՆ պաշտոնական ներկայացուցչին հղումով։

Պարզվել է, որ Բրյուսելի օդանավակայանում և մետրոյում պայթյուններ իրականացրած գրոհայիններն ահաբեկչական խոշոր ցանցի անդամներ էին, որում հաշվվում էր 30–40 մարդ. վերջինների թվում են եղել նաև Փարիզում 2015–ի նոյեմբերին ահաբեկչություններ իրականացրած զինյալները։ Նրանցից ոմանք արդեն ձերբակալվել են։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը