Աշխարհ

23.03.2016 12:12


Թուրքական բեռնատար նավը կոտրել է Կերչի կամրջի հենարանը

Թուրքական բեռնատար նավը կոտրել է Կերչի կամրջի հենարանը

Թուրքական բեռնատար նավը կոտրել է Ղրիմի Կերչի նեղուցի վրա կառուցվող կամրջի հենարանը։ Այս մասին հայտնում է «FlashCrimea»-ն՝ ավտոմոբիլային ճանապարհների «Տաման» դաշնային վարչությանը հղումով։

«Բեռնատար նավը ծանրությամբ ընկել է թիվ 2 կամրջի հենարանի վրա»,- նշել է գործակալության զրուցակիցը։

Աղբյուրը հայտնում է, որ կատարվածի հտևանքով կոտրվել է թիվ 80 հենարանը, ենթադրվում է՝ թիվ 79–ը՝ նույնպես։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը