Աշխարհ

24.03.2016 19:15


Հռոմի պապն ավելի հանրահայտ է, քան աշխարհի բոլոր առաջնորդները

Հռոմի պապն ավելի հանրահայտ է, քան աշխարհի բոլոր առաջնորդները

Ուշագրավ հարցում է անցկացրել «WIN/Gallup» ընկերությունը, որի արդյունքում, ինչպես տեղեկացնում է BBC-ն, պարզվել է, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսն ավելի հանրահայտ է, քան աշխարհի բոլոր առաջնորդները: Ընդ որում՝ նրան դրական են գնահատել ինչպես քրիստոնյաները, այնպես էլ այլ կրոնների ներկայացուցիչներ: Հարցմանը մասնակցել է 1000 մարդ 64 երկրից:

Աղբյուրի փոխանցմամբ՝ պապի գործունեության բացասական և դրական գնահատականների տարբերության ինդեքսը կազմել է +41: Օրինակ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ինդեքսը հավասար է +30-ի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ինդեքսը կազմում է +13, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնինը՝ +10, իսկ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդինը՝ +6:

Ուշագրավը նաև այն է, որ Ֆրանցիսկոսին դրական է գնահատել ոչ միայն կաթոլիկների 85%-ն, այլ նաև հրեաների 65%-ը: Հարցման արդյունքների համաձայն՝ պապի գործունեությունը դրական են գնահատում նաև աթեիստներն ու ագնոստիկները:

Ֆրանցիսկոսն ամենամեծ աջակցությունը վայելում է Ֆիլիպիններում, որտեղ նրան դրական է գնահատել հարցվածների 93%-ը: Իսկ, օրինակ, Ռուսաստանում նրան դրական է գնահատել հարցման մասնակիցների ընդամենը 46%-ը, բացասական՝ 9%-ը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը