Աշխարհ

24.03.2016 22:28


Պուտինը հետաքրքրվել է, թե ինչ կա Քերրիի ճամպրուկում (տեսանյութ)

Պուտինը հետաքրքրվել է, թե ինչ կա Քերրիի ճամպրուկում (տեսանյութ)

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի այցը Մոսկվա հնարավորություն կտա մոտեցնել ՌԴ և ԱՄՆ դիրքորոշումները Սիրիայի և Ուկրաինայի հակամարտությունների կարգավորման հարցերում։ Նման հույս է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Մոսկվայում Քերրիի հետ հանդիպման ժամանակ։

Ամերիկացի դիվանագետն էլ իր հերթին նկատել է, որ առանց ռուս–ամերիկյան ռազմա–քաղաքական համագործակցության՝ հրադադարը Սիրիայում անհնար կլիներ։

«ria.ru»–ի փոխանցմամբ՝ բանակցություններից առաջ նրանք կատակներով են փոխանակվել։ Պուտինը հետաքրքրվել է, թե ինչ կա Քերրիի ճամպրուկում, վերջինն էլ խոստացել է անպայման ցույց տալ դրա պարունակությունը Պուտինի հետ դեմառդեմ հանդիպման ժամանակ՝ ակնարկելով, որ դա հաճելի անակնկալ է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը