Լրահոս

25.03.2016 09:40


Ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ և ՀԱՆ-17 տիպի նռնականետ

Ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ և ՀԱՆ-17 տիպի նռնականետ

Մարտի 24-ին և լույս 25-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1200 կրակոց:

Շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (22 արկ) և ՀԱՆ-17 տիպի նռնականետ (2 արկ):

ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը ևշարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը