Լրահոս

25.03.2016 17:45


Երևանյան մետրոյի բոլոր կայարաններում ստուգում են ուղևորների մեծ պայուսակները

Երևանյան մետրոյի բոլոր կայարաններում ստուգում են ուղևորների մեծ պայուսակները

Բրյուսելում օրեր առաջ տեղի ունեցած ահաբեկչական գործողություններից և երեկ Մոսկվա-Երևան ինքնաթիռում ռումբի առկայության մասին ահազանգից հետո, որպես ռազմավարական կառույց, Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարաններում անվտանգության լրացուցիչ միջոցառումներ են ձեռնարկվել: Այս մասին «Vesti.am»-ին հայտնել է մետրոպոլիտենի տնօրենի տեղակալ, «Երթևեկություն» մասնաճյուղի պետ Գևորգ Ավետիսյանը:

-Հավելյալ ուժեր ներգրավված չեն այդ գործողության մեջ. ոստիկանների կողմից իրականացվող ամենօրյա հերթապահության միջոցով է արվում: Պարզապես, հաշվի առնելով այս դեպքերը, բայց բոլոր ուղևորներին չէ, որ ստուգում են, դա էլ նրանց մասնագիտական «նյուանսներն» են։ Չեմ կարող ասել, թե կոնկրետ ում են ստուգում, բայց հիմնականում մեծ պայուսակներով ուղևորներին մոտենում և քաղաքակիրթ ձևով ներողություն են հայցում, զննում են պայուսակի պարունակությունը, և եթե ոչ մի արտառոց բան չկա, ճանապարհում են,-ասել է նա՝ հավելելով, որ դրանում ոչ մի արտառոց բան չկա, և սա առաջին դեպքը չէ, որ մետրոպոլիտենում նման ստուգումներ են արվում:

Գևորգ Ավետիսյանը նշել է, որ արդեն մի քանի օր է՝ անվտանգության լրացուցիչ միջոցառումներն իրականացվում են՝ միաժամանակ ընդգծելով, որ չգիտի, թե դրանք դեռ ինչքան կշարունակվեն:

«Vesti.am»

Այս խորագրի վերջին նյութերը