Լրահոս

25.03.2016 22:19


Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով

Հանրապետության տարածքում

Մարտի 26-27-ը առանձին շրջաններում օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 28-29-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 30-ին Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ:

Քամին` հարավարևմտյան` 2-7 մ/վրկ արագությամբ, 26-29-ը առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 27-29-ի ցերեկը աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով:

Երևանում

Մարտի 26-27-ի օրվա երկրորդ կեսին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, 28-29-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 26-29-ը հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ:

Երևանի մարտի 26-ի բազմամյա կլիմայական տվյալներ՝

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 25.50C (2008 թ.),
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -6.90C (1998 թ.),
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 7.80

Այս խորագրի վերջին նյութերը